2009 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 70 հազար գառ. Գյուղատնտեսության նախարարություն
05.11.2009,
14:38
2009 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 70 հազար գառ. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի սկզբից Հայաստանից արտահանվել է մոտ 70 հազար գառ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։
Նա տեղեկացրեց, որ մեկ գառնուկի միջին գինը կազմել է մոտ 30 հազար դրամ (77 ԱՄՆ դոլար)։
«Մենք ողջունում ենք ցանկացած գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Հայաստանից»,- ասաց նախարարը։
Ալավերդյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի տվյալներով, արձանագրվել է 712 հազար գլուխ գառ, որոնց կեսն՝ իրացման ենթակա արուներ։
«Գառների այս քանակը չի կարող իրացվել Հայաստանում»,- ասաց Ալավերդյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ գառները հիմնականում արտահանվում են Իրան, Սիրիա և ՄԱԷ։ -0-