Ռուսաստանի մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի հավաքականների միջև հանդիպումը

04.11.2009, 12:43
Ռուսաստանի մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի հավաքականների միջև հանդիպումը

Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Իգոր Եգորովի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստանի և Էստոնիայի հավաքականների միջև հանդիպումը, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եգորովին կօգնեն Վլադիսլավ Խոդեևը և Իլյա Բարիշնիկովը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Ալեքսեյ Կովալյովը:

 

Տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի երիտասարդական հավաքականն ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադեկ Պրիհոդան: Օգնականներն են Էմիլ Ուբիաշը և Մարտին Վեչերան: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Ռադեկ Կոցիանը: -0-