Եվրախորհրդի ներկայացուցիչը Հայաստանում եվրոպական արժեքների զարգացման առաջընթաց է արձանագրել

03.11.2009, 19:15
Եվրախորհրդի ներկայացուցիչը Հայաստանում եվրոպական արժեքների զարգացման առաջընթաց է արձանագրել
Եվրախորհրդի ներկայացուցիչը Հայաստանում եվրոպական արժեքների զարգացման առաջընթաց է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդի երիտասարդության և սպորտի հարցերի տնօրինության ղեկավար Ռալֆ Ռենե Վեյնգարդները Հայաստանում եվրոպական հիմնական արժեքների պահպանման ու զարգացման առաջընթաց է արձանագրել:

«Հայաստանում եվրոպական հիմնական արժեքների պահպանման ու զարգացման հարցերում առաջընթաց կա, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու օրենքի գերակա, անվիճելի դերի»,- ասաց նա երեքշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ այդ արժեքների պաշտպանությունը բարդ խնդիր է, և այդ հարցում քիչ դեր չեն խաղում երիտասարդական կազմակերպությունները:

ԵԽ ներկայացուցիչը նշեց, որ Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների երկու գլխավոր կենտրոններ են գործում՝ Ստրասբուրգում և Բուդապեշտում, որոնք տարբեր երիտասարդական ծրագրեր են մշակում՝ ուղղված երիտասարդական նախաձեռնության և տարբեր միջազգային նախագծերի սատարմանը:

Ընդ որում, Վեյնգարդների խոսքով, երիտասարդական կենտրոնները ունեն նաև հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում են նրանց ծրագրերը: Սակայն հիմնադրամների միջոցներից կարող են օգտվել նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների երիտասարդական կազմակերպությունները:  

«Եվրոպայի համար կարևոր է արդյունավետ համագործակցությունը այլ երկրների հետ, և ես հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ Հայաստանում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ջանքերով լրջորեն զբաղվում են եվրոպական չափանիշներին համապատասխան երիտասարդական կազմակերպություններ ստեղծելով՝ այդ գործում գրանցելով լուրջ առաջընթաց»,- ասաց Ռալֆ Ռենե Վեյնգարդները: -0-