417.4
4.02
393.4
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ մշակույթի նախարարությունը փորձում է օպերատիվ արձագանքել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը. փոխնախարար

15:47
03 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարությունը փորձում է օպերատիվ արձագանքել հարևան Ադրբեջանի կողմից անցկացվող հակահայկական քարոզչությանը, երեքշաբթի ասաց երկրի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։  

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ մշակույթի, սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունները պետք է գործողությունների ծրագիր և համագործակցության ձևաչափ մշակեն հայապահպանության և հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար»,- նշեց Պողոսյանը։

Մշակույթի փոխնախարարն ասաց, որ նախարարությունը հնարավորությունների սահմաններում փորձում է արձագանքել հակահայկական քարոզչությանը։ Որպես նմանատիպ գործունեության օրինակ՝ Պողոսյանը բերեց մշակույթի նախարարության վերջին հայտարարությունը Թուրքիայի տարածքում գտնվող մշակույթի հայկական կոթողները որպես վրացական հուշարձաններ ներկայացնելու փորձի առնչությամբ։

Փոխնախարարը նշեց, որ նախարարության քաղաքականությունը հիմնված է հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ծրագրերի վրա, որոնք զգալիորեն ընդլայնվել են ՀՀ խորհրդարանի կողմից «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի ընդունումից հետո։

Պողոսյանը նշեց, որ ներկայումս նախարարությունն ակտիվ պատրաստում է հայկական նյութական մշակութային ժառանգության ցուցակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, իսկ վերջերս հայկական մշակույթի ներկայացման ծրագրով Աբու Դաբիում որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն ներկայացվել է հայկական խաչքարը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը