Հայաստանի սփյուռքի նախարարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ

03.11.2009, 14:56
Հայաստանի սփյուռքի նախարարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկուշաբթի հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։

Ինչպես ասվում է նախարարության պաշտոնական կայքում տեղադրած հաղորդագրությունում, տիկին Վիդալը համոզմունք հայտնեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը կշարունակի համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների հետ:

«Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի պաշտոնյային` Հայաստանում բեղմնավոր աշխատանքի և ՀՀ սփյուռքի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար` մաղթելով նոր հաջողություններ Իրանի Իսլամական Հանրապետությունում հետագա աշխատանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոնսուելո Վիդալը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն էր 2005 թվականից: -0-