Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Yandex.ru որոնողական համակարգի վարկածով Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով երկրում առաջին տեղն է զբաղեցնում։
Մեջբերման թեմատիկ ինդեքսը (ՄԹԻ) կայքի կամ, ավելի հստակ, Ինտերնետ-ռեսուրսի կարևորության (հեղինակության աստիճանի) ցուցանիշն է Yandex որոնողական համակարգի կողմից, որը որոշվում է այդ ռեսուրսին արված արտաքին հղումների ներքին վերլուծության հաշվին։
Տվյալ դեպքում իբրև արտաքին հղումների որակ է ընկալվում, առաջին հերթին, հղումը կատարող և հղումը ստացող ռեսուրսների միջև թեմատիկայի նմանությունը։ Որքան մեծ է այդ որակը կամ, ինչպես ասում են, հղման քաշը, այնքան Մեջբերման ավելի մեծ ինդեքս է ձեռք բերում ռեսուրսը։ ՄԹԻ վերահաշվումը տեղի ունենում ամսական 1,5-2 անգամ։
Վարկանիշի համաձայն՝ «Նովոստի-Արմենիայի» մեջբերումը 1200 է կազմում, ինչը 500 կետով ավելի է նրան հետևող «Արմինֆո» գործակալության կայքից։
«Նովոստի-Արմենիա» գործակալության մեջբերման մակարդակն աճել է 100 կետով՝ դիտարկվող նախորդ ժամանակահատվածի համեմատ։
Միաժամանակ «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջատար է նաև Հայաստանի բոլոր լրատվական կայքերի շրջանում։
Մասնավորապես, Հայաստանի ամենամեջբերվող լրատվական կայքերի եռյակն ունի հետևյալ տեսքը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ 1200 (+100) վարկանիշով, «Պանարմենիանը»՝ 950 (+100) վարկանիշով, «Արմինֆոն»՝ 700 (-50)։
«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը գրանցվել է 2005թ. հուլիսին՝ երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելու նպատակով։
2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն, ըստ մեջբերման ինդեքսի, առաջատարն է հայկական տեղեկատվական գործակալությունների և պորտալների շրջանում՝ վիրտուալ ներկայացուցչությունների վարկանիշին համապատասխան, Arcaler Scorecard-ի կողմից յուրացված վեբ-պորտալների, կայքերի, Ինտերնետ-ռեսուրսների շարքում։
Այս տարվա մարտին «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը պարգևատրվել է պատվոգրով և խրախուսական մրցանակով՝ «Եվրոպական թեմաների մոնիտորինգը հայկական ԶԼՄ-ներում» ծրագրի մրցույթին մասնակցելու համար, որն իրականացվել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից։
2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել:
Ամեն օր ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» կայքում (www.newsarmenia.am; www.newsarmenia.ru) օն-լայն ռեժիմով, հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվում է տեղեկատվություն՝ երկրում և արտասահմանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունների մասին, ներկայացվում են առաջատար քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ և մեկնաբանություններ։--0—