Երկու մարդ է հոսպիտալացվել Երևան-Գյումրի մայրուղու 61-րդ կմ-ում` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, դեռևս չպարզված հանգամանքներում` Գուրգեն Գրիգորյանին պատկանող «ԳԱԶ-3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած վարորդը՝ 32-ամյա Գ. Գրիգորյանը, և ուղևորը՝ 17-ամյա Վրեժ Գրիգորյանը, տեղափոխվել են Թալինի հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրությունում։
Համաձայն հաղորդագրության, Վրեժ Գրիգորյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Գուրգեն Գրիգորյանը տեղափոխվել է Երևան: -0-