2010թ.-ին պաշտպանության համար նախատեսված բյուջետային ծախսերի կրճատումը չի ազդի բանակի մարտունակության վրա, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:
«Ըստ էության, բանակի ծախսերը պահպանվել են ՀՆԱ-ի 3,5 տոկոսի չափով, այսինքն նախորդ տարվա մակարդակով», - նշեց Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ կրճատվել են միայն ռազմավարական նշանակություն չունեցող ծախսերը, օրինակ՝ կապիտալ շինարարության ծախսերը:
«Մեր բանակի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը պահպանվել են ըստ բյուջեի: Վստահեցնում եմ, որ մեր բանակն առավել մարտունակ է, քան ադրբեջանականը, չնայած պատշպանության համար նախատեսված Ադրբեջանի հսկայական ծախսերի», - ավելացրեց Կարապետյանը:
Հայաստանի 2010թ. միասնական պետբյուջեի ծախսերը ծրագրված են 701,7 միլիարդ դրամի սահմաններում, ծախսերը՝ 884,7 միլիարդ դրամի, իսկ դեֆիցիտը՝ 183 միլիարդ դրամի սահմաններում:
Հայաստանի 2010թ. պետբյուջեում դրամի նկատմամբ դոլարի հաշվարկված փոխարժեքը սահմանված է 376 դրամի սահմաններում:-0-