Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված Եվրոպայի թիմային մրցաշարցում միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել է երրորդ տեղը Ուկրաինայի հավաքականին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Մրցաշարի 9-րդ փուլում Հայաստանը 2,5-1,5 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի թիմին և Ուկրաինայի նման հավաքելով 13 միավոր՝ զբաղեցրել է չորրորդ տեղը:
Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի տղամարդկանց հավաքականը, որը մեկ միավորով առաջ անցավ Ռուսաստանի թիմից:
Կանանց թիմերի մրցումներում հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Վրաստանի հավաքականին:
Հայաստանի հավաքականը վերջին փուլում 1,5-2,5- հաշվով զիջեց Ռուսաստանի թիմին և 11 միավորով զբաղեցրեց հինգերորդ տեղը:-0-