ՀՀ առողջապահության նախարարությունը վերահսկում է A/H1N1 գրիպի հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարարությունը վերահսկում է A/H1N1 գրիպի՝ հանրապետության տարածք ներթափանցելը կանծելու հետ կապված իրավիճակը, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
«Մենք ձեռնարկում ենք լիարժեք պրոֆիլակտիկ միջոցառումներ: Նախարարությանն առընթեր օպերատիվ շտաբը՝ ստեղծված դեռևս այս տարվա ապրիլին, վերահսկում է իրավիճակը»,- նշեց Վանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջվա նման գրանցված չեն A/H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր:
Նա նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 50 կասկածելի դեպք, սակայն զննումից հետո A/H1N1-ի կասկածները չեն հաստատվել:
«Մենք բավականաչափ «Տամիֆլյու» ունենք, որը կբավարարի մոտ 10 հազար մարդու համար»,- ընդգծեց Վանյանը:
Բացի այդ նա հավելեց, որ շարունակվում են բուկլետների միջոցով գրիպի մասին բնակչությանն իրազեկելու միջոցառումները, և շարունակվում է հանրապետության սահմանամերձ անցակետերի հսկողությունը: -0-