Հայկական արմատական ընդդիմությունն առայժմ հանրահավաքների անցկացում չի նախատեսում

30.10.2009, 16:50
Հայկական արմատական ընդդիմությունն առայժմ հանրահավաքների անցկացում չի նախատեսում
Հայկական արմատական ընդդիմությունն առայժմ հանրահավաքների անցկացում չի նախատեսում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) առայժմ հանրահավաքների անցկացում չի նախատեսում, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Հայ ազգային կոնգրեսն առայժմ որոշում չի ընդունել հանրահավաքի անցկացման վերաբերյալ»,- ընդգծեց նա։ Մուսինյանի խոսքերով՝ հանրահավաքի անցկացումը «կախված է քաղաքական գործընթացներից»։

«Հանրահավաքը կարող է անցկացվել մի քանի օրից, իսկ հնարավոր է՝ մի քանի ամսից։ Դա որոշում է ոչ թե որևէ անձ կամ քաղաքական ուժ, այլ հենց քաղաքական գործընթացը, որը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ հանրահավաքը կարող է օգտակար, իր նպատակին ծառայող լինել»,- ընդգծեց նա։

Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի մեկին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ջանքերով։

 

ՀԱԿ-ի կազմում են, մասնավորապես, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ազատական կուսակցությունը, նախկին իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։--0—