Արևմտահայերը դեմ են հայ-թուրքական արձանագրություններին. Կազմակերպության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արևմտահայերը դեմ են հայ-թուրքական արձանագրություններին, կարծում է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդի հիմնադիրներից մեկը՝ Արմենակ Աբրահամյանը:
Արևմտյան Հայաստանը ժամանակակից Թուրքիայի տարածքուք գտնվող պատմական Հայաստանի մի մասն է:
«Արևմտյան Հայաստանի բոլոր հայերը դեմ են հայ-թուրքական արձնագրությունների վավերացմանը, քանի որ, այդ փաստաթղթի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Հայաստանի տարածքը պաշտոնապես ճանաչում է Թուրքիայի կազմում՝ խախտելով արևմտահայերի իրավունքները»,- ասաց Աբրահամյանը:
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
«Արևմտահայերը երբեք չեն կիսել ազգային միասնականություն, Հայրենիք, Ազգային ինքնագիտակցություն հասկացությունները, և նրանք կտրականապես դեմ են այդ արձանագրությունների վավերացմանը և այդ տարածքները Թուրքիայի կազմում ճանաչմանը»,- ընդգծեց Աբրահամյանը:
Նա նշեց, որ «այդ փաստաթղթերի վավերացմամբ, Հայաստանը փաստացիորեն ոչ միայն տարածքները կճանաչի Թուրքիայի կազմում, այլև կջնջի Հայոց պատմության այն էջերը, որոնց համար պետք է պայքարել»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-