Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 15 տոկոսով և կազմել $533,9 միլիոն, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: Ռուսաստանը, նախկինի պես, առաջինն է Հայաստանի առևտրային գործընկերների ցուցակում»,- հայտարարեց նախարարը «EXPO-Russia Armenia» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցության հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության 2009թ. հունվար-օգոստոսի ընդհանուր ցուցանիշում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 3,8 տոկոսով, և տեսակարար կշիռը կազմել է 22,6 տոկոս:
Բացի այդ, Երիցյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է $3,168 մլրդ, որոնցից ուղղակի ներդրումները կազմում են $2,312 մլրդ:
«2009թ. հունվար-հունիսին ռուսական ներդրումների ծավալը կազմել է շուրջ $122,2 մլն, որոնցից ուղղակի ներդրումները կազմում են շուրջ $98,9 մլն»,- նշեց նախարարը:
Ընդ որում, նրա խոսքով, ռուսական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ մեծացել է ՝ կազմելով 1116՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 984-ի փոխարեն:-0-