411.99
4.03
390.88
+22
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայի հետ համագործակցությունը հայ ժողովրդի գիտակցված ընտրությունն է. Հայաստանի ԱԳՆ

14:55
29 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի հետ համագործակցությունը հայ ժողովրդի գիտակցված ընտրությունն է և համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, հինգշաբթի հայտարարեց  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այս համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից, և դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, ընտրություն, որ դարերի  պատմություն ունի»,- ասաց Նալբանդյանը «Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» 5-րդ համաժողովի բացման ժամանակ:

Կոնֆերանսը կազմակերպվել է Մարդկային ռեսուրսների զարգացման կենտրոնի կողմից և անցկացվում է հոկտեմբերի 29-30-ը Երևանում։
 
Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և հայերի կապը Եվրոպայի հետ շատ հին պատմություն ունեն։ «Այդ կապերը դարերի պատմություն ունեն, այն ժամանակների, երբ մեր պատմությունն ու աշխարհագրությունը համահունչ էին, և մեր ժողովրդի լուսավորյալ զավակները մասնակցում էին այն արժեքային համակարգի կերտմանը, որ այժմ կոչվում է եվրոպական արժեքներ»,- ասաց նա։

Նալբանդյանն ընդգծեց, որ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը բնական է, քանի որ հայ ժողովուրդը մշակութային, լեզվական, կրոնական, աշխարհայացքի առումով հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին։

Նա նշեց նաև, որ երկու համաշխարհային պատերազմ անցած Եվրոպան այժմ բոլորի համար դարձել է խաղաղության, կայունության, ներդաշնակության և միաբանության խորհրդանիշ։

«Ոչ մի տեղ պատերազմներն ու հակամարտությունները չեն հասցրել այնպիսի վնաս, ինչպես Եվրոպայում, և հենց դրանով է բացատրվում Եվրոպայի ձգտումը խաղաղության»,- ասաց ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես ձգտում է խաղաղության, քանի որ նույնպես լավ գիտի դրա իրական արժեքը։

«Այսօր արժանին է մատուցվում Եվրոպայի պետական գործիչներին իրենց իմաստության և համարձակության, իրենց քաղաքական կամքի համար, ինչը եվրոպական ժողովուրդներին վերադարձրեց ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը։ Հակամարտությունների հարյուրամյակների և հարևան ժողովուրդների միջև թշնամանքից հետո նրանք կամք ու վճռականություն դրսևորեցին՝ խաղաղ, կայուն, ապահով և ընդհանուր արժեքների վրա հիմնված ապագայի կերտման գործում»,- ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը ներկայումս նույնպես առաջնորդվում է այդ տեսլականով և վստահությամբ, որ տարածաշրջանում վերջնականապես կհաստատվեն համամարդկային արժեքները՝ մերձեցնելով ժողովուրդները ոչ միայն միմյանց հետ, այլև՝ Եվրոպայի։

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ ԵՄ հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ բարելավելուն ուղղված քաղաքականության շրջանակներում։

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան-երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ Ծրագրի շրջանակներում ԵՄ հարևան-երկրներին 600 մլն եվրո կտրամադրի 2009-2013 թվականներին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից