Բելառուսի ԱԳՆ ղեկավարը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան

28.10.2009, 17:28
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը հոկտեմբերի 30-31-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Բելառուսի դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Այցի ծրագիրը նախատեսում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հանդիպումների ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման արդիական հարցեր, ինչպես նաև Հայաստան-Բելառուս գործակցությունը միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ)», - ասվում է հաղորդագրության մեջ:

Միջտարածաշրջանային համագործակցության տնտեսական բաղադրիչն ամրացնելու նպատակով ծրագրվում է Մարտինովի այցը Շիրակի մարզ և հանդիպումը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ, որի ընթացքում ծրագրվում է Շիրակի և Գրոդնենսկի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում:

Մարտինովը նաև հանդես կգա Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ: -0-