Հայաստանում վախճանվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրը
13:39
28 Հոկտեմբերի 2009
Հոկտեմբերի 27-ին Հայաստանում` կյանքի 88-րդ տարում ի Տեր հանգչեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրը` Գրիգոր Ներսիսյանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոկտեմբերի 29-ին, ժամը 18։00-ին Ս. Գայանե վանքում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը, իսկ հուղարկավորությունը կկատարվի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին Ս. Գայանե վանքից: -0-
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար