«Դոնավիան» հոկտեմբերի 28-ից սկսում է իրականացնել Սոչի-Երևան կանոնավոր չվերթը

28.10.2009, 11:12
«Դոնավիան» հոկտեմբերի 28-ից սկսում է իրականացնել Սոչի-Երևան կանոնավոր չվերթը
«Դոնավիան» հոկտեմբերի 28-ից սկսում է իրականացնել Սոչի-Երևան կանոնավոր չվերթը

«Դոնավիա» ռոստովյան ավիաընկերությունը («Աէրոֆլոտի» դուստրը, նախկին անվանումը՝ «Աէրոֆլոտ-Դոն») հոկտեմբերի 28-ից սկսում է իրականացնել Սոչի-Երևան-Սոչի կանոնավոր չվերթը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ավիաընկերության մամուլի քարտուղար Դմիտրի Բակուլինը:

«Հոկտեմբերի 28-ից «Դոնավիա» ավիաընկերությունը չորեքշաբթի և ուրբաթ օրերին կսկսի իրականանցել Սոչի-Երևան-Սոչի չվերթը», - ասել է նա:

Այժմ Սոչիից դեպի Երևան չվերթն իրականացնում է միայն «Արմավիա» հայկական ավիաընկերությունը:

«Դոնավիայի» դեպի Երևան չվերթն իրականացվելու է Բոյինգ 737 ինքնաթիռով: Ավիատոմսերը հնարավոր է գնել ընկերության կայքում: Բիզնես-կլասի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղությամբ սկսվում է 215 եվրոյից և երկու ուղղությամբ՝ 430 եվրոյից, էկոնոմ-կլասի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղությամբ սկսվում է 115 եվրոյից, իսկ երկու ուղղությամբ՝ 223 եվրոյից (չհաշված օդանավակայանի հավաքագրումները):

«Դոնավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում Դոնի Ռոստովից դեպի Երևան և Գյումրի: Սոչիից գործում է չվերթ դեպի Գյումրի:

2000 թ.-ին հիմնադրված «Դոնավիա» ավիաընկերությունը տեղակայվում է Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ավիաընկերությունը Դոնի Ռոստովից, Վնուկովոյից, Շերեմետևո-1-ից (Մոսկվա) և Սոչիից չվերթեր է իրականացնում աշխարհի 11 երկրների 21 կետեր: Ընկերության գնահատականների համաձայն՝ այն վերահսկում է Ռուսաստանի հարավի ուղևորափոխադրումների շուկայի շուրջ 48 տոկոսը:-0-