Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը և Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորան նախօրեին կայացած հանդիպման ընթացքում կարևորվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունները նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, նաև` բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների, միջկառավարական հանձնաժողովի նիստերի վերսկսման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները նշել են, որ իրավապայմանագրային դաշտն ու բազմաթիվ ոլորտներում առկա ներուժը հնարավորություն են ընձեռում հետագա փոխշահավետ համագործակցության համար:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: -0-