431.08
4.38
402.99
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվացումը կսկսվի բնակարանային հատվածից. փորձագետ

18:06
27 Հոկտեմբերի 2009

Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվացումը կսկսվի բնակարանային հատվածից, կարծում է «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

«Հայաստանում բնակարանների նկատմամբ պահանջարկը սկսել է աստիճանաբար վերականգնվել, միաժամանակ այն գերազանցում է կոմերցիոն բնույթի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկին: Սակայն հետագայում սա կհանգեցնի նաև կոմերցիոն հատվածի ակտիվացման», - ասաց Բաղդասարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Փորձագետի կարծիքով, կոմերցիոն բնույթի անշարժ գույքի բլոկի ակտիվացումը, որի մեջ ներառվում են, մասնավորապես, հողատարածքները, խանութներն ու գրասենյակները, կապված է ներդրումային քաղաքականության հետ, և այժմ մղվում է երկրորդ պլան: Սակայն ինչպես ընդգծեց Բաղդասարյանը, Հայաստանի անշարժ գույքի շուկայի լիարժեք ակտիվացումը կարելի կլինի զգալ, երբ ակտիվանա նաև կոմերցիոն բլոկը:

«Այս բլոկը չափազանց կարևոր է, քանի որ հենց կոմերցիոն բնույթի անշարժ գույքի հատվածում են կենտրոնացված հողի հետ կապված գործարքներն ու ներդրումները: Եթե մենք խոսում ենք հողատարածքների ձեռքբերման մասին, ապա այստեղ միայն հողի գնմամբ գործը չի սահմանափակվում, քանի որ հողը կարելի է ձեռք բերել 100 հազար դոլարով, իսկ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնել», - նշեց փորձագետը:

Բաղդասարյանն ավելացրեց, որ կոմերցիոն բնույթի անշարժ գույքի հատվածի ակտիվացումը կսկսվի բնակարանների շուկայի վերականգնումից հետո, այն բանից հետո, երբ բնակարանների շուկայում բնակչության վստահության որոշակի տարրեր տեղափոխվեն կոմերցիոն բնույթի անշարժ գույքի հատված: «Կոմերցիոն բնույթի հատվածը դեռևս գտնվում է ավելի սպասողական իրավիճակում և ներդրումային քաղաքականության վերանայում, միկրոկլիմայի բարելավում է պահանջում», - ասաց նա:

Միաժամանակ հայ փորձագետը հիշեցրեց, որ անշարժ գույքը եկամտաբեր ոլորտ է, որի մեջ կարելի է միջոցներ ներդնել: Սակայն Բաղդասարյանն ավելացրեց, որ ներդրողն ինքը պետք է որոշի ներդնել միջոցները բնակարանային հատված, թե՞ կոմերցիոն բնույթի անշարժ գույքի հատված:

«Եթե ներդրողն ունի 2 միլիոն դոլար, ապա ես խորհուրդ կտամ նրան ձեռք բերել հողատարածք և զբաղվել շինարարությամբ, իսկ եթե խոսքը 100 հազար դոլարի մասին է, ապա ավելի ռացիոնալ է ներդրումներ կատարել բնակարանային հատվածում», - նշեց Բաղդասարյանը:

Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը 2009 թ.-ի առաջին կիսամյակում 2008 թ.-ի նույն ժամանաշրջանի համեմատ կրճատվել է 14,2 տոկոսով և կազմել շուրջ 65,6 հազար գործարք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան