Նոյեմբերի 1-ից Հարավկովկասյան երկաթուղու ցանցում կգործարկվի Արմավիր-Արագած ուղղությամբ երթևեկող էլեկտրաքարշը, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Ժամանակացույցի համաձայն, էլեկտրաքարշն ամեն օր 12։40-ին կմեկնի Արմավիրի կայարանից (ժամանումը Արագածի կայարան 13:57-ին), իսկ Արագածից՝ 14։20-ին (ժամանումը Արմավիրի կայարան 15:37-ին)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տոմսի արժեքն ընդամենը 300 դրամ է։ Ուսանողների համար նախատեսվում է 50 տոկոս զեղչ։ -0-