Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի թիմային առաջնությունում

27.10.2009, 13:04

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի հավաքականի հետ Նովի Սադ (Սերբիա) քաղաքում անցակացվող Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրում, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Էլինա Դանիելյան-Զեյնաբ Մամեդյարովա, Լիլիթ Մկրտչյան-Նարմին Կազիմովա, Նելլի Աղինյան-Տուրկան Մամեդյարովա, Սիրանուշ Անդրիասյան-Հայալա Իսգանդարովա բոլոր չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Հինգերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով բածանում է 5-7-րդ  տեղերը Ռումինիայի և Ֆրանսիայի թիմերի հետ։ 9 միավորով առաջատար է Վրաստանի հավաքականը։

6-րդ փուլում հայ շախմատիստուհիները կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ։

Տղամարդկանց թիմերի մրցումներում Հայաստանի հավաքականը նույնպես խաղաց ոչ-ոքի։ Հինգերորդ տուրում հայ շախմատիստները կիսեցին միավորները Ֆրանսիայի թիմի հետ, և ներկայումս 7 միավորով կիսում են 4-10-րդ տեղերը Հունգարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Ուկրաինայի թիմերի և Սերբիայի առաջին հավաքականի հետ։

10 միավորով առաջատարի դիրքում է Ադրբեջանը։ 6-րդ փուլում Հայաստանը կխաղա Իսպանիայի, իսկ Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ։ -0-