414.34
4.83
386.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահը կոչ արեց արագ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները

12:55
27 Հոկտեմբերի 2009

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը ողջունեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և հույս հայտնեց, որ կողմերը դրանք արագորեն կվավերացեն ու կյանքի կկոչեն` հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ինչպես հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին Բիլդտը հայտարարեց Լյուքսեմբուրգում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Գրիգոլ Վաշաձեի և Էլմար Մամեդյարովի,  ինչպես նաև ԵՀ արտաքին հարաբերությունների և ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
 
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Բիլդտը նաև բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև արձանագրված առաջընթացը։

Իր խոսքում Բենիտա Ֆեռերո-Վալդները կարևորեց 100 մլն եվրոյի չափով ԵՄ կողմից Հայաստանին մակրոէկոնոմիկ աջակցության տրամադրման նախաձեռնությունը` որպես ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող քայլ:

Նա նաև որպես լիակատար հաջողություն բնորոշեց ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում:  

Ասուլիսից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Նալբանդյանն ու Սոլանան քննարկեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր և մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ
13:17
15 Մայիսի 2023
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ
Եվրոպական խորհրդում «ուղղում են կատարել» Ադրբեջանի տարածքի չափսերի մեջ