Հայաստանի Ոստիկանության վաշտի հրամանատարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
27.10.2009,
12:30
Հայաստանի Ոստիկանության վաշտի հրամանատարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
ՀՀ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախօրեին` կաշառք ստանալու կասկածանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` Հովհաննիսյանը ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
«Հովհաննիսյանն իր ենթակա, նույն վարչության աշխատակցից սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել և ստացել է 2500 ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ -0-