428.08
4.33
402.22
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի օմբուդսմենը 2009 թ.-ին երկրում դրական տեղաշարժեր է նշում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

19:46
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը 2009 թ.-ին երկրում դրական տեղաշարժեր է նշում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Ինչպես երկուշաբթի Հարությունյանը խորհրդարանում 2008 թ.-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո հայտնեց լրագրողներին, օմբուդսմենի գրասենյակի զեկույցը 2009 թ.-ի իրավիճակի առնչությամբ դեռևս գտնվում է պատրաստության փուլում, սակայն դրանում արդեն որոշակի դրական տեղաշարժեր են նշվում:  

«2008 թ.-ին իրավիճակը տխուր էր, և մենք անգամ դատախազությունն ու հատուկ քննչական մարմինները հետադիմական մարմիններ ենք ճանաչել: Սակայն արդեն 2009 թ.-ին մենք դրական գործ ունենք Հատուկ քննչական ծառայության հանդեպ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ գրասենյակի համագործակցությունը պետական մարմինների հետ զգալիորեն հեշտացել է, քանի որ պետական կառույցները սկսել են վարժվել շփման կուլտուրային, որոշ հարցերի ու մեղավորներին պատասխանտվության ենթարկելու կարգավորմանը:

«Համատեղ գործունեության շնորհիվ 2009 թ.-ի մեզ հաջողվել է վերականգնել շուրջ 39 փախստական ընտանիքների իրավունքը: Սա այնքան էլ մեծ ցուցանիշ չէ, բայց գլխավորն այն է, որ սառույցը կոտրվել է, հայտնվել է Մարդու իրավունքների գրասենյակի հետ շփման ավանդույթ և կուլտուրա»,- ասաց Հարությունյանը:

Ընդ որում օմբուդսմենը նշեց, որ խելամիտ չի համարում 2008 թ.-ի գործունեության մասին հաշվետվության քննարկման անցկացումը 2009 թ.-ի վերջին:

«Ցանկալի է հաշվետվության քննարկում անցկացնել այն ներկայացնելու շրջանում, քանի որ այժմ մթնոլորտը փոփոխվել է, ըմբռնման որոշակի խզում է ի հայտ գալիս և իրավիճակի թերի ընկալում: Այդ իսկ պատճառով քննարկումը ճիշտ է անցկացնել տարվա առաջին եռամսյակում, երբ զեկույցը ներկայացվում է խորհրդարան, երբ տեղեկատվությունն ավելի արդիական է, իսկ եզրակացություններն ավելի հեշտ է անել»,- ասաց Հարությունյանը:   

Օմբուդսմենի զեկույցի համաձայն՝ 2008 թ.-ին գրասենյակ է ստացվել 4090 բողոք 5806 քաղաքացուց, ինչը 10 տոկոսով ավելի է 2007 թ.-ի ցուցանիշից: Դրական լուծում է ստացել դիմումների շուրջ 10 տոկոսը: 2008 թ.-ին օմբուդսմենի գրասենյակի գործունեության շնորհիվ վերականգնվել են 429 մարդու իրավունքներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ