411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ դեսպանատունը հայերին նվիրված միջոցառումների շարք է սկսել

10:55
26 Հոկտեմբերի 2009

Ուրբաթ երեկոյան Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված երեկոն: Միջոցառման ընթացքում, որը կրում էր նույն անվանումը, ինչ Թարիվերդիևի գիրքը՝ «Ես պարզապես ապրում եմ», ներկայացվել են հատվածներ նրա գրքից, հայ ուսանողները կատարել են նրա գրած երգերը, ցուցադրվել են կադրեր ֆիլմերից, որտեղ հնչում են կոմպոզիտորի մեղեդիները:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ծրագրվում է նման երեկոները կանոնավոր դարձնել, և մոտ ժամանակներում ծրագրվում է անցկացնել ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին և կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանին նվիրված երեկոներ:

«Մենք դեռ այլ հռչակավոր անձանց նվիրված բազմաթիվ երեկոներ կկազմակերպենք, ովքեր իրենց ողջ կյանքի և գործունեության ընթացքում միմյանց են կապել ռուսական և հայկական մշակույթները, ռուս և հայ ժողովուրդներին», - ասել է նա:

Դեսպանն ընդգծել է, որ ռուսներն ու հայերը ընդհանուր շատ բան ունեն: «Այդ ժողովուրդները շատ դյուրազգաց են գեղեցիկի ընկալման հարցում», - նշել է նա:

Խոսելով Միքայել Թարիվերդիևի կյանքի և ստեղծագործության մասին՝ դեսպանը նշել է, որ նա դարաշրջանի մարդ է, և նրան շատ սիրում և գնահատում են Ռուսաստանում:

«Միքայել Թարիվերդիևը հռչակավոր կոմպոզիտոր է, մարդ, ով շատ սիրելի է Ռուսաստանում բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ոչ միայն սիրում են երաժշտությունը, այլև՝ ռուսական մշակույթը», - ասել է Կովալենկոն:

«Այս մարդն ականավոր անձ է: Հեռանալով կյանքից՝ նա իր մասին հիշողություն է թողել, որը թույլ է տալիս մարդկանց ամեն անգամ նրա երաժշտությունը, ստեղծագործությունները լսելիս առնչվել գեղեցիկի հետ», - ավելացրել է ՌԴ դեսպանը:

Երեկոյի կազմակերպիչ, «Սլավյանսկի դոմ» հասարակական կազմակերպության նախագահ Նոնա Գուստովայի խոսքերով, միջոցառման նպատակը հայ ռուսանողներին Միքայել Թարիվերդիևի ստեղծագործության հետ ծանոթացնելն է:

«Բազմաթիվ անգամ եմ մտել ՌՀՀ-ի (Ռուս-հայկական համալսարան) լսարան և հարցրել, թե ո՞վ է Միքայել Թարիվերդիևը: Ի պատասխան՝ լռություն: Հայաստանում ապրող հայերը պետք է ճանաչեն իրենց հայրենակիցներին, ընդ որում՝ աշխարհահռչակ հայրենակիցներին, ովքեր ապրել և ապրում են հայրենիքի սահմաններից դուրս», - ընդգծել է նա:

Հայկական ծագումով ականավոր ռուս կոմպոզիտոր Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. օգոստոսի 15-ին՝ Թբիլիսիում։ 1957թ.-ին ավարտել է Գնեսինների անվան Պետական երաժշտական-մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի բաժինը՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Կոմպոզիտոր Թարիվերդիևի դեբյուտը տեղի ունեցավ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ Զառա Դոլուխանովայի կատարմամբ հնչեցին նրա ռոմանսները։ Ընդհանուր առմամբ, Թարիվերդիևը գրել է շուրջ 100 ռոմանս։ Նրա «Ով ես դու» օպերան Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գեղագիտության հիմքը դրեց, իսկ հումորային «Գրաֆ Կալիոստրո» (1983) օպերան ավելի քան 20 տարի թատրոնի խաղացանկում ամենամեծ ժողովրդայնություն վայելողներից էր։

Բացի այդ, Թարիվերդիևը գրել է նաև այլ թատերական ներկայացումների երաժշտություններ։ Նա ստեղծել է «Սպասում» (1985) օպերան, «Աղջիկը և մահը» բալետը (բեմադրվել է 1987թ.-ին), «Չեռնոբիլ» սիմֆոնիան՝ երգեհոնի համար (1988)։
 
Միքայել Թարիվերդիևի հաջող համագործակցությունը կինեմատոգրաֆի հետ սկսվեց 1958թ.-ից, երբ էկրաններին հայտնվեց «Մեր հայրերի պատանեկությունը» ֆիլմը։ Ընդհանուր առմամբ, երգահանը գրել է շուրջ 130 ֆիլմերի, այդ թվում՝ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» (1976), «Իմ կրտսեր եղբայրը», «Մարդը գնում է արևի հետևից» (1961), «Ցտեսություն, տղաներ» (1964), «Սիրել» (1966), «Եղջերու-արքան» (1976), «Գործակալի սխալը»՝ Վ. Դորմանի ֆիլմաշարի, «Կորած արշավախումբ», «Ոսկե գետակ», «Էնհաուզի առեղծվածը» (1990), «Եվ վերադառնում է քամին» (1991), «Ռուսական ռեգթայմ» (1993), «Ամառային մարդիկ, ամառանոցներում հանգստացողները» (1995) ֆիլմերի երաժշտությունները։

Միքայել Թարիվերդիևը 1977թ.-ին «Ճակատագրի հեգնանք» ֆիլմի երաժշտության համար ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, երեք անգամ եղել է «Նիկա» մրցանակի և  Լոս-Անջելեսի Երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր։

Միքայել Թարիվերդիևը մահացել է 1996թ. հուլիսի 25-ին՝ Մոսկվայում։ 1997թ.-ին լույս է տեսել կոմպոզիտորի «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ