431.08
4.38
402.99
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանն առնչվող հարցերը քննարկել է Կիրիենկոյի հետ

10:36
26 Հոկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ քննարկել է հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

«ՀՀ նախագահն ու «Ռոսատոմի» ղեկավարը բարձր են գնահատել ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը, դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ ընթացիկ ծրագրերի իրագործումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դերը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Անդրադառնալով հայկական ատոմակայանի գործունեությանը՝ Կիրիենկոն նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված են անվտանգ և հուսալի շահագործման բոլոր պայմանները:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:

Զրույցի ընթացքում քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: «Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են», - ասվում է տեղեկատվության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքին ու հաջորդ տարի նախատեսված աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան