Հայաստանի վարչապետը մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը

23.10.2009, 14:32
Հայաստանի վարչապետը մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը
Հայաստանի վարչապետը մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ մասնակցել է Արմավիր քաղաքի արվեստի հիմնանորոգված դպրոցի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, վարչապետը շրջել է դպրոցում, եղել տարբեր խմբակների դասասենյակներում, դահլիճներում:

«Արվեստի դպրոցի սաները և ուսուցիչները փոքրիկ համերգ են կազմակերպել ՀՀ կառավարության ղեկավարի համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

 

XX դարի 50-ականներից գործող դպրոցն ունի պարարվեստի, գեղարվեստի և երաժշտական բաժիններ` բազմաթիվ խմբակներով, ուր արտադասարանական պարապմունքների են հաճախում արմավիրցի 345 դպրոցականներ:

500 սանի համար նախատեսված երկհարկանի դպրոցի 1500 քառակուսի մետրի վերանորոգման նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 163 միլիոն դրամ (422 հազար դոլար), որը տրամադրվել է երեք փուլով:

Հիմնանորոգման աշխատանքները տևել են երկու տարի և վերջնագծին են հասել մի քանի օր առաջ: Առաջիկա ձմռանը դպրոցը կջեռուցվի քաղաքակիրթ եղանակով: Տեղեկատվության մեջ նշվում է, որ նորոգման տարիներին դպրոցում անցկացվող պարապմունքները որևէ պատճառաբանությամբ չեն ընդմիջվել: -0-