ՀՀ ԱԳ փոխնախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցեր
22.10.2009,
20:07
ՀՀ ԱԳ փոխնախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցեր
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հինգշաբթի Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ քննարկեց հայ-վրացական հարաբերությունների հարցեր, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ողջունելով հյուրին` փոխնախարար Քոչարյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերելու իր դիվանագիտական գործունեության իրականացման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-