ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանում, հանարավոր է, գոյություն ունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի քաղաքական լուծման մի քանի սցենար, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման վավերացման կառավարական օրինագիծը նախօրեին ուղարկվել է թուրքական խորհրդարան։
«Կարող է լինել քաղաքական լուծման մի քանի տարբերակ՝ վավերացման արագ ընթացք, վավերացում առանց որևէ վերապահման, բայց առավելագույն ձգձգմամբ, վավերացում վերապահումներով, հրաժարում վավերացումից»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ դեպքերի զարգացումը կընթանա այս չորս սցենարներից մեկով։
Ըստ նրա՝ այսօր առայժմ հանարվոր չէ համոզված ասել, թե որ սցենարին է հակված Թուրքիան։
«Ներկայումս ունենք միայն հայտարարություն այն մասին, որ արձանագրությունները կքննարկվեն համապատասխան հանձնաժողովի մակարդակով, իսկ այնուհետև կներկայացվեն լիագումար նիստի քննարկամանը, սակայն կան հարցեր, որոնք առայսօր մնում են չպարզված, այն է՝ քվեարկության ընթացակարգը կիագումար նսիտի ժամանակ»,- ընդգծեց նա։
Այս կապակցությամբ քաղաքագետը նշեց, որ թուրքական մամուլում տեղ են գտել հրապարակումներ առ այն, որ չի բացառվում փակ գաղտնի քվեարկության հավանականությունը։
«Թե ինչպիսին կլինի քվեարկությունը, ինչպես նաև այն, թե քննարկման ինչ ժամկետներ են սահմանվել հանձանաժողովում և լիգումար նիստում, առայժմ փակ տեղեկատվություն է»,- ասաց Բեքարյանը։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-