431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել ավելի քան 3000 գիրք և ամսագիր

17:46
22 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հինգշաբթի ավելի քան 3000 մասնագիտացված գիրք և ամսագիր է փոխանցել Հայաստանի ազգային գրադարանին (ՀԱԳ)։ 

Ինչպես լրագրողներին հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, նման ակցիայի հիմնական նպատակը հայ հասարակությանը ՄԱԿ-ի, մասնավորապես, հայաստանյան գրասենյակի կոնկրետ ձեռքբերումների մասին տեղեկացնելն է։

Վիդալը նշեց, որ նման համագործակցությունը երկու կառույցների միջև շարունակական բնույթ է կրելու։

Հայաստանի ազգային գրադարանում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդն ունի 10 հազար միավոր գիրք, հանդես, ամսագիր, պաատառ և ՄԱԿ-ին վերաբերող այլ նյութեր։ Ֆոնդը մշտապես լրացվում է նոր նյութերով։

Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց համագործակցությունը ՀԱԳ-ի և ՄԱԿ-ի հայկական ֆոնդի միջև։

«Մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, հատկապես, հասարակայնության և տեղեկատվության վարչության հետ միշտ էլ արդյունավետ է եղել»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը համոզմունք հայտնեց, որ տվյալ ակցիան լրացուցիչ խթան կհաղորդի ՄԱԿ-ի մասին հայ հասարակության իրազեկվածության մակարդակին։

Սարգսյանը բարձր գնահատեց այս նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը կշարունակվի։

Հայաստանի ազգային գրադարանում է գտնվում Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի 19 գրադարաններից մեկը։ ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակի առաջին ավանդական գրադարանը հիմնվել է Երևանի պետական համալսարանում 1995 թվականին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն
09:49
08 Նոյեմբերի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն առաջնահերթություն է մնում. ԱՄՆ պետքարտուղարություն
Բացի այն ամենից, ինչ կատարվում է միջազգային հարթակում, այս երկու երկրների միջև խաղաղությունը մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար շարունակում է առաջնահերթություն մնալ, նշել են Պետքարտուղարությունից
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը