«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը կմասնակցի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարին
22.10.2009,
15:56
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը կմասնակցի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարին
«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարին:
«Ուկրանիայի Ռեգիոնների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով 2009թ-ի հոկտեմբերի 22-ին երկօրյա աշխատանքային այցով Ուկրանիա կմեկնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության համագումարին»,- տեղեկացրեցին հայկական կուսակցության մամուլի ծառայությունից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Վիկտոր Յանուկովիչը 2008թ-ին ստորագրել են միջկուսակցական համագործակցության համաձայնագիր: -0-