Բարձրագույն կրթության մատչելիությունը Հայաստանի կրթական համակարգի կարևոր խնդիրներից մեկն է, հինգշաբթի հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այս խնդիրը հարցականի տակ է դնում կրթություն ստանալու հավասար հնարավորությունները», - նշել է Աշոտյանը:
Նախարարի խոսքերով, ուսման վարձի վճարման խնդիրը գտնվում է համապատասխան կառույցների քննարկումների կենտրոնում, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել:
«Այն, ինչ մենք կարող ենք այս պահին ձեռնարկել բուհերի ռեկտորներին, կոչ անելն է՝ լինել ավելի ճկուն ուսման վարձի վճարման հարցում, սակայն բոլոր այս քայլերն այդքան էլ արդյունավետ չեն», - ավելացրել է նախարարը:
Աշոտյանն ընդգծել է, որ անհավասար հնարավորությունների ձևավորումը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների Հայաստանի համար, մասնավորապես՝ ժողովրդի մտավոր ներուժի ոչ լիարժեք օգտագործմանը, հանրապետության մրցունակցության անկմանն ու տարածաշրջանային կրթական կենտրոնի դերի կորստի:
«Գոյություն ունեցող խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շարունակական համագործակցություն պետության և ժողովրդի մեջ, հավատ այդ բարեփոխումների նկատմամբ և կրթական համակարգ խոշոր ներդրումների ներգրավում», - եզրափակել է նախարարը:-0-