430.04
4.36
402.66
+1
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշում է ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարացմանն ուղղված քայլերի կարևորությունը

19:40
21 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն նշում է ՀՀ իշխանությունների՝ ժողովրդավարացմանն ուղղված քայլերի կարևորությունը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Քեյդանաուն Հայաստանում էր  հոկտեմբերի 19-21-ը: Դեսպան Քեյդանաուն քննարկումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային ժողովի նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա նաև զրույց ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացաուցիչների, այդ թվում նաև տարածաշրջանային համագործակցության փորձագետների ու մամուլի ներկայացուցիչների հետ:

«Դեսպանը հորդորեց կառավարությանը քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն երկրի վճռական վերաբերմունքը ժողովրդավարական առաջընթացի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցների ընթացքում փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն շոշափեց հարցերի լայն շրջանակ` ԱՄՆ կառավարության աջակցությունը ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման, մարդու իրավունքների և ժողովրդավարությանն ուղղված և ԱՄՆ կողմից ֆինասավորվող ծրագրեր: 

Նա նաև նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, այդ թվում` Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջոցով, որի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտին (2010թ.) հատկացված գումարը կկազմի  ավելի քան 180 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Հայաստանից հետո դեսպան Քեյդանաուն կայցելի Վրաստան և Ադրբեջան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ