Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, իսկ Արտակ Գաբրիելյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետի մեկ այլ որոշումամբ՝ Կամո Գասպարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Սասուն Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ: -0-