431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ֆրանսիան նոր շրջանակային համաձայնագիր կստորագրեն

13:01
20 Հոկտեմբերի 2009

Հոկտեմբերի 18-ին, Փարիզի Գավո սրահում Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված մեծ համերգից առաջ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձան, 1995թ. համապատասխան պայմանագրի ստորագրումից ի վեր,  հայ-ֆրանսիական մշակութային աշխույժ համագործակցությանը՝ բարձր գնահատելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա նշանակությունն այս հարցում։

Քննարկվեցին առաջիկա տարիներին այդ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հնարավորությունները։ Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր, որով կնախանշվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները։

«Այս առումով, Հայաստանի համար մասնավոր հետաքրքրություն է ներկայացնում համատեղ կինոարտադրությունը, որի ուղղությամբ կատարվում են իրավական բազայի ստեղծման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարար Պողոսյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարին հրավիրեց Հայաստան, որը սիրով ընդունեց հրավերը:

Տեղեկացնելով, որ 2012թ. Հայաստանը նշելու է իր տպագիր գրքի 500-ամյակը՝ ՀՀ մշակույթի նախարարը խնդրեց Ֆրանսիայի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք ճանաչելու հարցում։ 

Համատեղ կինոարտադրության և կինոյի բնագավառում համագործակցության հարցեր քննարկվեցին նաև հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարի կինոյի հարցով խորհրդական Ֆրանսուա Հյուրարի հետ հանդիպման ընթացքում։

Փարիզում գտնվելու ընթացքում ՀՀ մշակույթի նախարարն այցելեց Ֆրանսիայի Հայկական թանգարան և Փարիզի Նուբարյան գրադարան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան