Հայաստանի դատարանը քննություն է սկսել «Ցեղասպանության մերժման մասին» հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը քննության է առել «Արարատ» գիտառազմավարական կենտրոնի այցը Կովկասի ինստիտուտի դեմ՝ Հայոց ցեղասպանության մերժման մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
«Հոկտեմբերի 7-ին դատարանն ընդունել է այքը քննության։ Ներկայումս դատական նիստի օրը դեռ չի նշանակվել»,- ասաց Ենգոյանը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, դատարանը չէր ընդունել «Արարատ» կենտրոնի հայցը Քաղաքացիական-քրեակատարողական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով. այցին կցված նյութերը ներկայացված էին օտար լեզվով, ինչպես նաև ամբողջությամբ չէր վճարված պետական տուրքը։
«Արարատ» կենտրոնը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Կովկասի Ինստիտուտի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող հրապարակումները հերքելու, Ցեղասպանություն բառի օգտագործումը չակերտներում արգելելու և պատճառած վնասը փոխհատուցելու պահանջով։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Արարատ» գիտառազմավարական կենտրոնի հայցն ընդդեմ Կովկասի ինստիտուտի հղի չէ լուրջ հետևանքներով։ -0-