Ադրբեջանցի պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ ադրբեջանական ժողովրդի ծագման հարցում. «Շուշի» հիմնադրամի ղեկավար

19.10.2009, 14:50
Ադրբեջանցի պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ ադրբեջանական ժողովրդի ծագման հարցում. «Շուշի» հիմնադրամի ղեկավար

Ադրբեջանցի պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ ադրբեջանական ժողովրդի ծագման հարցում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։

«Ադրբեջանցիները փորձում են հորինել իրենց պատմությունը, և այդ ճանապարհին նրանք լուրջ հակասությունների են բախվում»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ ադրբեջանական պետության կարևորագույն նպատակն ազգային գաղափարախոսության ստեղծումն է։

«Ադրբեջանական իշխանությունները մոլորության են տանում սեփական ժողովրդին, խաբում նրան։ Ադրբեջանցի պատմաբանների աշխատություններում յուրացվում է այլ ազգերի պատմությունը, նրանց մշակութային ձեռքբերումները»,- ընդգծեց «Շուշի» հիմնադրամի նախագահը։

Կարապետյանը տեղեկացրեց, որ «Շուշի» հիմնադրամը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ շարադրելով թուրքական և ադրբեջանական ժողովուրդների իրական պատմությունը, սակայն որևէ արձագանք չի եղել։

«Իր պատմությունը և այլ ազգերի պատմությունը կեղծող ժողովուրդը չի կարող հավակնել այնպիսի հասկացության, ինչպիսին է «տարածքային ամբողջականությունը»»,- հայտարարեց Կարապետյանը։ -0-