Հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու հոկտեմբերի 22-ին կայանալիք ՍԾՏՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:
Երևանում ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՍԾՏՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում կազմակերպության նախագահությունը ռոտացիոն սկզբունքով հաջորդ 6 ամիսների համար կփոխանցվի Հայաստանից Ադրբեջանին:
ՍԾՏՀ-ի կազմում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան և Մոնտենեգրոն, Թուրքիան և Ուկրաինան: ՍԾՏՀ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն:-0-