+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀԲ-ն գոհ է Հայաստանի հակաճգնաժամային միջոցառումներից և աջակցում է երկրում իրականացվող բարեփոխումներին

10:29
19 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել երկրում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների կապակցությամբ:

«Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ երկրի համագործակցությունը լավ օրինակ են», - մեջբերել են Օկոնջո-Իվիլայի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրենի խոսքերով, այդ օրինակը նա հաճախ ներկայացնում է այլ երկրներում` որպես հաջող գործակցության բանաձև։

«Հայաստանը լավագույններից մեկն է խնդիրներին օպերատիվ արձագանքելու առումով, և այս հանգամանքը Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում համարվում է կարևոր բաղադրիչ», - ասել է Օկոնջո-Իվիլան:

Նա աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես հարկային ու մաքսային վարչարարության բարելավման, կառավարման թափանցիկության ու հակակոռուպցիոն ծրագրերին՝ հավաստիացնելով, որ Հայաստանում գրանցվող առաջընթացը վստահություն է ներշնչում և հնարավորություն է տալիս իրականացվելիք նոր ծրագրերի համար ստանալ համակողմանի օժանդակություն։

 

Օկոնջո-Իվիլայի խոսքերով, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է, Հայաստանը ճիշտ է արձագանքել դրան, ինչը հույս է ներշնչում, որ երկարաժամկետ հեռանկարում կառավարության տնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա Հայաստանին անցում կատարել ցածր միջին եկամուտ ունեցող պետություններից դեպի բարձր միջին եկամուտ ունեցող երկրների խումբ, և այս հարցում թե Համաշխարհային բանկը, թե Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում են ՀՀ կառավարության ջանքերին։


ՀԲ կառավարիչ-տնօրենը բարձր է գնահատում ու սատարում է Հայկական աշխարհի հայեցակարգին, քանզի «դա ժամանակակից աշխարհում Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններից մեկն է»: Այս կապակցությամբ նա բերել է իր դստեր օրինակն, ով ուսումնառության տարիներին բարեկամացել է բազմաթիվ կարող ու հեռանկարային հայ մասնագետների հետ։ 

 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Համաշխարհային բանկի կառավարիչ- տնօրենը նշել է, որ կազմակերպությունը շահագրգիռ է դրա շարունակականությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները