ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ հանրապետությունը պետք է մշակի սեփական հաջողության բանաձևը` հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձառությունները:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին Սարգսյանն ասել է շաբաթ օրը Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի հետ հանդիպման ընթացքում:
«Հայաստանը հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձառությունները՝ պետք է ոչ թե կրկնօրինակի դրանք, այլ մշակի սեփական հաջողության բանաձևը, ինչը հնարավորություն կստեղծի մեր երկրի առավել արագ զարգացման համար», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:-0- Ա