Երևանն ու Կիևը համարում են, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ կա

19.10.2009, 10:17
Երևանն ու Կիևը համարում են, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ կա
Երևանն ու Կիևը համարում են, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ կա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկու հետ քննարկել է տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր:

 

«Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատաքն ակտիվացնելու և ավելի համակարգված դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության զարգացման համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը և վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` դրա նվազումը, չի համապատասխանում իրական հնարավորություններին:

Զրուցակիցների կարծիքով, տնտեսական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ և միջկառավարական հանձնաժողովը պետք է այն իրացնելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկի:

 

Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ՝ նշվել են մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: 

 

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև գործակցության ակտիվացումը հումանիտար ոլորտում:-0-