Հոկտեմբերի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Կովկասյան գաղտնիքներ» առաջին հեծանվային զբոսապտույտը

16.10.2009, 20:01
Հոկտեմբերի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Կովկասյան գաղտնիքներ» առաջին հեծանվային զբոսապտույտը

Հոկտեմբերի 17-24-ը Հայաստանում կանցկացվի «Կովկասյան գաղտնիքներ» առաջին հեծանվային զբոսապտույտը՝ կազմակերպված իտալական «Grandi Raid De Rome» ընկերակցության կողմից, ուրբաթ հայտնեց «Grandi Raid De Rome» ընկերակցության նախագահ Մարիո Պեսկոսոլիդոն:  

«Անհրաժեշտ է նշել, որ այս հեծանվային զբոսապտույտը նման մասշտաբով և ձևաչափում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում Խորհրդային Միության ժամանակներից ի վեր»,- ասաց Պեսկոսոլիդոն:  

Նրա խոսքով, զբոսապտույտը հիմք է դնում երկրների միջև ինչպես սպորտի և մշակույթի, այնպես էլ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար: «Այդ ամենը նպաստում է հայ-իտալական բազմադարյա համագործակցության ընդլայնմանը»,- ասաց նա:

Նրա խոսքով, Հայաստանը 103-րդ երկիրն է, որտեղ «Grandi Raid De Rome» ընկերակցությունը հեծանվային զբոսապտույտ է անցկացնում:

«1980 թ.-ին ստեղծված «Grandi Raid De Rome» ընկերակցությունն այս տարի տոնում է իր 30-ամյակը, և ես ուրախությամբ համաձայնել են 103-րդ զբոսապտույտն անցկացնել հիասքանչ Հայաստան երկրում»,- ասաց Պեսկոսոլիդոն:  -0-