411.99
4.03
390.88
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը նշեց իր տասնամյակը

16:15
15 Հոկտեմբերի 2009

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը (ՌՀՀ) հինգշաբթի նշեց իր տասնամյակը։

«Տասը տարին շատ քիչ է, քանի որ համալսարանները հայտնի են դառնում իրենց պատմությամբ և ավանդույթներով։ Բայց մեր դեպքում կարելի է բացառություն անել, քանի որ Ռուս-Հայկական համալսարանը բացառիկ է իր նշանակությամբ»,- լրագրողներին ասաց ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Ըստ նրա, ՌՀՀ-ն կարողացավ սկսնակ ուսումնական հաստատությունից մինչև «կրթության և գիտության առաջատարի» ուղի անցնել։

«10 տարվա ընթացքում ՌՀՀ-ն արդեն շուրջ 3000 շրջանավարտ է տվել, և նրանք բոլորը համալսարանից դուրս են գալիս ոչ միայն որպես պատրաստված պրոֆեսիոնալներ, այլ նաև իրենց երկրի արժանի քաղաքացիներ»,- ընդգծեց Դարբինյանը։

Նա ավելացրեց, որ ՌՀՀ-ն չի բավարարվի ձեռքբերումներով և կշարունակի զարգանալ։

Բուհի հոբելյանի տոնակատարության արարողությանը շնորհվեցին նաև «ՌՀՀ Տարվա մարդ» ավանդական կոչումները տարբեր անվանակարգերում։

Պարգևատրվածների թվում էին Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլլինը, Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը և արվեստագետ Շահեն Խաչատրյանը։

Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը ստեղծվել է «Ռուսաստանի Ֆեդերացիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների Երևան քաղաքում Ռուս-Հայկական համալսարան հիմնադրման և գործունեության պայմանների մասին» պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1997-ի օգոստոսի 29-ին Մոսկվայում։

ՌՀՀ-ն խոշոր համալսարան է, որտեղ ուսումնառությունը տարվում է 14 մասնագիտություններով, 11 բաժիններում։ Համալսարանում ուսանում են ավելի քան երկու հազար ուսանողներ, ուսումնառությունն ընթանում է երկաստիճան կրթական համակարգով։

ՌՀՀ-ում դասախոսություններ կարդալու համար հրավիրվում են առաջատար ռուս մասնագետներ, ուսումնառության գործընթացի մեջ այստեղ ներմուծվել են ամենավերջին տեխնոլոգիաները, համալսարանում գործում է հարուստ գրադարան։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից