Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում զինծառայության զորակոչից տարկետում է տրամադրել մինչև 2013 թվականի գարնանային զորակոչն ազգային հավաքական հրավիրված երեք ֆուտբոլիստի։
Ինչպես հայտնեց Հայաստանի սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, տարկետումը տրամադրվում է Հիրաչ Յագանին, Արտակ Ալեքսանյանին և Սևակ Արղամանյանին, որոնց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս հայկական քաղաքացիություն է տրվել։
Հիրաչ Յագանը խաղում է բելգիական «Ստանդարտ» ակումբում, իսկ Ալեքսանյանն ու Արղամանյանը մոսկովյան «Սպարտակի» սաներ են։ -0-