ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Հոֆմանը և վավերագրական կինոյի մասնագետ Սանդրա Ռուչը հոկտեմբերի 14-20-ը Երևանում կլինեն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ամերիկյան վավերագրական ֆիլմաշարը ամբողջությամբ կցուցադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում:
Հաղորդագրության համաձայն, ֆիլմաշարի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկոմանիա» ֆիլմով:
Այս ֆիլմաշարը արտացոլում է հեղինակների բազմաբնույթ տեսակետները ամերիկյան կյանքի և ամերիկյան արժեքների վերաբերյալ:
Ֆիլմաշարը նաև շեշտում է վավերագրական կինոյի դերը համագործակցության և փոխընմբռնման խթանման գործում:
Ամերիկյան վավերագրական ֆիլմաշարի ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում և Մոսկվա կինոթատրոնում:-0-