ՀՌԱԿ-ը կոչ է անում խորհրդարանին չվավերացնել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը կոչ է անում խորհրդարանին չվավերացնել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կուսակցության վարչությունից:
Հաղորդագրության համաձայն, կուսակցությունը միաժամանակ պահանջում է գործադիր իշխանությունից նոր պայմանագիր պատրաստել, որի հիմնական դրույթները պետք է միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը լինեն:
«Արձանագրությունների մնացած դրույթները պետք է անընդունելի համարել»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանն ու Թուրքիան շաբաթ օրը Ցյուրիխում երկկողմ հարաբերությունների կարգավորան մասին արձանագրություններ ստորագրեցին:
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա՝ հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու նպատակով:-0-