425.46
4.32
402.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հովանոցն անգամ կարգելվի Թուրքիայի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը

17:43
13 Հոկտեմբերի 2009

Թուրքական իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են կիրառում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում, որտեղ հոկտեմբերի 14-ին, 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական շրջանակներում կանցկացվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ֆուտբոլային մենամարտը դիտելու նպատակով Թուրքիա կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը տեղական ԶԼՄ-ները «Ֆուտբոլային դիվանագիտություն» են անվանում:

Թուրքիա այցելելու մտադրության մասին Սարգսյանը հայտարարել էր երկուշաբթի՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարաների՝ Շվեյցարիայում ստորագրած արձանագրություններից հետո:

Անվտանգության միջոցների շրջանակում արգելվում են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը դեմ ուղղված կամ որպես սադրանք մեկնաբանված պաստառներն ու կարգախոսները մարզադաշտում և դրա շուրջ, լրագրողներին են հայտնել տեղի անվտանգության վարչությունից: Տրիբունաներում կարգելվի նաև հովանոցներով մարդկանց մուտքը անգամ եթե անձրևի, ՌԻԱ Նովոստիին են հայտնել  թուրքական ոստիկանության ներկայացուցիչները:

Միաժամանակ տրիբունաներում կթույլատրվի նաև Թուրքիայի և Հայաստանի ազգային դրոշները, սակայն կարգելվի Ադրբեջանինը, որի հետ Թուրքիան պահպանում է ավանդական հարաբերություններ և որին վստահեցնում, որ Հայաստանի սահմանը  չի բացի մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
19:25
23 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը