431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական արձանագրություններն առաջնահերթ կարևորություն ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման համար. հայ փորձագետ

14:08
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրություններն առաջնահերթ նշանակություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես բավականին բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ կողմերը պայմանավորվել են ստորագրել այդ փաստաթղթերը նախապայմաններից հրաժարվելու հիման վրա», - երեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Նոր աշխարհաքաղաքական իրավիճակ Արևելքում. հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներ և իրողություններ» թեմայով Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Այս կապակցությամբ Սաֆրաստյանը նշեց, որ նման կերպ հիմք է դրվել խորհրդարանների կողմից այդ արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանն ուղղված հետագա քայլերի համար:

«Իհարկե, ես հասկանում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին դժվար է լինելու, սակայն այս անգամ ևս երկու կողմերը կցուցադրեն այդ արձանագրությունների պատրաստման և ստորագրման ժամանակ դրսևորած կամքը», - ասաց նա:

Փորձագետի խոսքերով՝ դրա շնորհիվ կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև երկու երկրների միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:

Կրկնելով, որ գործընթացը դժվարին է լինելու՝ Սաֆրաստյանը դրա վերջնական հաջողության առնչությամբ հույս և համոզմունք հայտնեց:

«Բարենպաստ արդյունքը ելնում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից», - եզրափակեց նա:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան