431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Դաշնակցությունը պայքարելու է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ՝ ընդհուպ մինչև իշխանափոխություն

11:01
13 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը կդիմի քաղաքական և սահմանադրական բոլոր միջոցներին` ընդհուպ մինչև իշխանափոխություն, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թույլ չտալու նպատակով, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՅԴ հայտարարության մեջ:

2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ կապերի կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:

ՀՅԴ հայտարարության մեջ նշվում է, որ արձանագրությունների ստորագրմանը կհետևի պայքարի նոր փուլ։

«Թուրքիայի կողմից հնչեցված նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանին ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է», - հայտարարում է ՀՅԴ-ն:

Կուսակցությունը վճռական է արձանագրությունների վավերացումը ձախողելու պայքարում և կարծում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով բացառել հանրապետության ու ազգի շահերին հարվածող արձանագրությունների վավերացումը։

«Այդ նպատակը պահանջում է ընդլայնել և խորացնել համահայկական միասնականությունը, դուռ չբացել ազգային պառակտվածության որևէ դրսևորման առաջ և պատրաստ լինել դիմակայելու համազգային խնդիրներում սպասվող առավել վտանգավոր հավանական նոր զարգացումներին», - ասվում է հայտարարության մեջ:

Դաշնակցությունը կոչ է անում համայն հայությանը՝ զինվել ինքնավստահությամբ և վճռականությամբ:

Մենք պարտավոր ենք համատեղ ուժերով բացառել այս արձանագրությունների վավերացումը՝ դրանով իսկ չեզոքացնելով Հայաստանին ու հայությանը սպառնացող իրական վտանգները՝ հանուն Հայաստանի Հանրապետության, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի միասնականության և աշխարհում արժանապատիվ ապրելու մեր սերունդների իրավունքի, ասվում է տեղեկատվության մեջ:

ՀՅԴ-ն հայտայարում է, որ արձանագրությունների հրապարակումից հետո անցած շաբաթների ընթացքում կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ լուրջ մտահոգություններ և մեծ հակազդեցություն կա, որ հայությանը հուզող հիմնական հարցերի շուրջ Հայրենիքում և Սփյուռքում նույնն են մոտեցումները։

Քննարկումներն ապացուցեցին, որ արձանագրություններում և գործընթացում առկա են Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրվանից Թուրքիայի կողմից առաջ քաշված երեք հիմնական նախապայմանները բավարարող տրամադրություններ։ Ակնհայտ դարձավ նաև, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը պաշտպանող հայկական շրջանակներում նույնպես առկա էին նույն մտահոգությունները։

Այս մտահոգությունները ի վերջո հստակ արտահայտվեցին այս տարվա հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում։ ՀՀ նախագահը բացահայտեց այն նույն վտանգներն ու նախապայմանների առկայությունը, որ Դաշնակցությունն էր արտահայտել։

Մասնավորապես, ՀՀ նախագահը հաստատեց, որ Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը, Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց, ստորագրված փաստաթղթերը որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

Դաշնակցությունը համոզված է, որ ՀՀ նախագահի այս կեցվածքների ավելի վաղ դրսևորումը կարող էր ի սկզբանե ճիշտ հունավորել քննարկումները և հանգեցնել արձանագրությունների ստորագրման մերժմանը:

«Արձանագրությունների ստորագրության արարողության ընթացքին Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական կեցվածքը պերճախոս վկայությունն էր, որ Թուրքիան գործընթացը իրականացնում է հօգուտ սեփական նախապայմանների իրագործմանը, ինչը բավարար հիմք էր, որ Հայաստանը հրաժարվեր դրանք ստորագրելուց»,- նշվում է հայտարարության մեջ։

 

«ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ներկայությունը և արձանագրությունների ստորագրումը ցանկացած գնով ապահովելու ճիգը փաստորեն պարտադրանք էր հատկապես Հայաստանի վրա։ Համոզված ենք, որ Հայաստանը չպետք է ենթարկվեր այդ ճնշումներին, բայց նաև անընդունելի է քաղաքական, տնտեսական կամ այլ միջոցներով փոքր ժողովուրդների վրա ճնշում բանեցնելու աշխարհի ուժային կենտրոնների վարքագիծը»,- ասվում է փաստաթղթում։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը