Ծխելու դեմ պայքարի ազգային օրը՝ որպես տոն, առաջին անգամ է նշվում Հայաստանում

12.10.2009, 19:24
Ծխելու դեմ պայքարի ազգային օրը՝ որպես տոն, առաջին անգամ է նշվում Հայաստանում
Ծխելու դեմ պայքարի ազգային օրը՝ որպես տոն, առաջին անգամ է նշվում Հայաստանում

Երկուշաբթի Հայաստանում առաջին անգամ կնշվի Ծխելու դեմ պայաքրի ազգային օրը՝ որպես տոն:

Հոկտեմբերի 12-ը Ծխելու դեմ պայքարի ազգային օր հայտարարարելու որոշումը կառավարությունն ընդունել է 2008թ. դեկտեմբերի 18-ին Օշականում կայացած արտագնա նիստի ընթացքում:

ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի խոսքով, ծխելու համաճարակի դեմ պայքարը ողջ աշխարհում հասարակական առողջապահության գերակա խնդիրներից է:

Հոկտեմբերի 12-ը պատահականորեն չէ ընտրվել կառավարության կողմից. 2004 թվականի հենց այս օրն է ՀՀ ԱԺ-ն վավերացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվեցիան:

Հարցի քննարկման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց օրն անվանել ոչ թե ազգային, այլ՝ ծխախոտի դեմ պայքարի համահայկական օր:

Ներկայում Հայաստանում ծխում է մեծահասակների 30 տոկոսը:-0-